Եղիշե Չարենցը

Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարս քաղաքում: Նրա հայրը` Աբգար աղան, զբաղվում էր առևտրով, մայրը Թելլի Միրզայանը, տնային տնտեսուհի էր։ Ծնողները Մակուից էին, այդ իսկ պատճառով բանաստեղծն իրեն նաև մակվեցի է համարել: Նա ուներ երեք քույր և երեք եղբայր: Երբ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։

1908-1912 թվականներին Չարենցը նախ սովորել է Կարսի հայկական դպրոցում, ապա ավելի հիմնավոր կրթություն ստացել ռուսական ուսումնարանում: Հետագայում Չարենցը հիշում է, որ ուսումնարանից հեռացվել է սովորելու վարձը 8, վճարել չկարողանալու պատճառով: Աշակերտական տարիներից արդեն ստեղծագործում էր, նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին՝ Թիֆլիսում լույս տես նող «Պատանի» ալմանախում:

Չարենցը ոչ միայն բանաստեղծ էր, այլև հայրենիքի զինվոր։ Նրա համար հայրենիքն անփոխարինելի և բարձրագույն սեր էր: Հայրենիքի ծանր օրերին՝ 1915-ին, նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մե կին և հասնում մինչև Վան։ Պատերազմի ծանը տպավորություններով նա անմիջապես գրում է բանաստեղծություններ և պոեմներ:

1922-ին Չարենցը «Երկերի ժողովածու»-ի երկու հատորների մեջ ամփոփում է իր գրական աշխատանքի տասնամյա վաստակը:

1930-ական թվականներին Չարենցը հաճախակի է ենթարկվում գրական հակառակորդների քննադատությանը։ Աստիճանաբար այդ քննա դատությունն ստանում է քաղաքական բովանդակություն: Դա ավելի է սրվում Չարենցի վերջին ժողովածուի «Գիրք ճանապարհի»-ի հրատա րակության կապակցությամբ։ Գրքի տպագրությունը նախ արգելվում է:

Ի վերջո, մեկ տարի անց, որոշ փոփոխարյուններով գիրքը լույս է տեսնում։ Հալածանքները շարունակվում են։ Նրան հեռացնում են գրողների միու թյան շարքերից: Նա մեկուսացված էր ու կտրված գրական գործուն կյան քից: Չարենցին ենթարկում են նվաստացուցիչ հարցաքննությունների։

1937 թվականի հուլիսի 27-ին անհիմն մեղադրանքներով նա ձերբակալվում է: Մահանում է բանտում՝ 1937 թվականի նոյեմբերի 27-ին: Բանտարկում և աքսորում են նաև Չարենցի կնոջը փողոցում թողնելով նրա երկու մանկահասակ դուստրերին:

Հետագա տարիներին Չարենցի անունը դուրս է մղվում գրական շրջա նառությունից։ 1955-ին նա պաշտոնապես արդարացվում է, նրա գրքերը լայնորեն տարածվում են ժողովրդի մեջ: Չարենցը վերադառնում է:

Չարենցի մասին գրվել են բազմաթիվ հուշեր։ Գուրգեն Մահարին Չա րենցի գրական բարեկամն էր և միշտ հավատարիմ մնաց նրան: Նրա հուշերը շատ բան են պատմում Չարենցի մասին:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started